Իջեւան քաղաքի 56-ամյա բնակիչն այսօր`հունվարի 6-ին զոհվել է Իջեւանի սարերից մեկում: Երկու եղբայրները, որոշ տեղեկություններով`նաեւ նրանցից մեկի որդին գնացել են կորած ձին որոնելու: Եղբայրներից մեկը որսորդական հրացանով զինված է եղել:
Նրանցից մեկը հայտնել է, որ կրակոց է հնչել, որից իր եղբայրը զոհվել է:
Հնարավոր է, որ եղբայրներն իրականում որսի են մասնակցել: Դեպքի վայրում եղել են իջեւանցի ոստիկանները, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը, դատական բժիշկը: Գնդակը գտնվում է զոհված իջեւանցու մարմնի մեջ: Դատաբժշկի եզրակացությամբ այս պատմության որոշ հարցերի պատասխաններ կտրվեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ