Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչպե՞ս Թունիսում հեղափոխություն եղավ. Էդմոն Մարուքյան

Հունվար 06,2018 15:18

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հունվարր 1-ից ուժի մեջ մտած թանկացումներին, այսպիսի հայտարարություն է տարածել. «Արդեն քանի օր է իրար հերթ չտալով` ՀՀԿ, ՀՅԴ, ինչպես նաև ԲՀԿ-ի մեր գործընկերները հարցազրույցներ են տալիս և միանշանակ պնդում, որ ՀՀ քաղաքացիները թանկացումների դեմ փողոց դուրս չեն գա և հանգիստ պետք է ենթարկվեն հարկային նոր բեռին և թանկացումներին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։

Մեր գործընկերներին պետք է հիշեցնեմ, որ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Թունիսի Սիդի Բուզիդ քաղաքի բնակիչ ութ հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատող առևտրական 26-ամյա Մոհամեդը ինքնահրկիզման դիմեց։ Դեպքից հետո հանրությունը զայրույթից դուրս է եկել փողոց՝ ցույցերի և մի քանի շաբաթ տեղի ունեցող զանգվածային ակցիաների և քաղաքացիական ընդվզումների արդյունքում երկրում հեղափոխության տեղի ունեցավ։

Բնականաբար Մոհամեդի ինքնահրկիզմանը նախորդել են երկար տարիների մարդու իրավունքների, ազատությունների սահմանափակումներն ու զանգվածային ոտնահարումը։

2010 թվականը երկրում տիրող անարդարությունների և թանկացումների կուլմինացիան էր։ Mohamed Bouazizi-ին ինքնահրկիզման դիմեց այն բանից հետո, երբ մի օր կին ոստիկանն առգրավել էր նրա՝ միակ ունեցած բանջարեղենով սայլը։ Մոհամեդը, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս փորձել է վճարել 10 դինարի (7 դոլլարի) տուգանքը, որը կազմում էր իր մեկ օրվա ամբողջ եկամուտը։ Սակայն ի պատասխան՝ կին ոստիկանը նրան հայհոյել է և ապտակել։ Դեպքին անմիջապես արձագանքել են տեղական իշխանությունները՝ հայտարարելով, որ այդ կինը ոստիկան չի եղել, այլ համայնքային ծառայող և կատարել է իր պարտականությունները, այն է՝ տուգանել արտոնագիր չունեցող առևտրականներին։

Սակայն քաղաքացի Մոհամեդը դիմադրել է, որից հետո կին ծառայողը ստիպված ոստիկանություն է կանչել և նրան ծեծել են։ Մոհամեդը փորձել է կապ հաստատել տեղական իշխանությունների հետ իր բողոքն արտահայտելու համար, սակայն նրան մերժել են։ Վիրավորված առևտրականը տեղական իշխանության գլխավոր գրասենյակի առջև դիմել է ինքնահրկիզման»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031