Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չեմ էլ լսել, որ որեւէ տեղ գրված լինի, որ Հովիկ Աբրահամյանը կամ ինչ-որ մի վարչապետ ձախողվել է». Գալուստ Սահակյան

Հունվար 06,2018 12:50

«Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներն էլ իր խնդիրներն ուներ եւ ես չեմ կարծում, որ որեւէ վարչապետ կար, որն ընդունվում է այդ աշխատանքի եւ մտածում է այնպիսի գործողություն կատարի, որ ի վնաս իր ժողովրդի լինի: Բոլորն էլ աշխատում են: Ընդ որում, եւ քաղաքականությունը, եւ վարչապետը պիտի նայես տվյալ ժամանակաշրջանի առումով»,- ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արդարացրեց ՀՀ-ում պաշտոնավարած բոլոր վարչապետներին:

Հարցին՝ այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարում էր, գովում էիք, հասկանալի էր, հիմա՞ էլ եք գտնում, որ նա չի ձախողել՝ տնտեսական մեր լուրջ խնդիրները հաշվի առնելով՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ էլ լսել, որ որեւէ տեղ գրված լինի, որ Հովիկ Աբրահամյանը կամ ինչ-որ մի վարչապետ ձախողվել է: Այդպես չի քաղաքական իրավիճակում»:

Հարցին՝ բա ձախողելը էլ ո՞նց է լինում, էլ ի՞նչ պիտի աներ, որ դա ձախողում համարվեր, տնտեսական աճ չունեցանք, իր խոստումները, կառավարության ծրագիրը չկատարեց՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրա համար պիտի ավելի լուրջ մոտեցումներ ունենալ, իսկ եթե խնդիրն այդպես է հարցադրվում ժողովրդի կողմից, ժողովուրդը մտածում է հետեւյալ կերպ՝ եթե ինքը լավ է ապրում կամ ինչ-որ չափով լավ է ապրում, ուրեմն վարչապետի աշխատանքը շատ լավն է, ուրեմն ընդհանրապես իշխանության աշխատանքը լավ է: Իսկ եթե լավ չի ապրում, ուրեմն վատ են աշխատում: Այսինքն, էդ դատողությամբ եք մտածում եւ ուզում եք, որ ես դա հաստատե՞մ: Իհարկե, մեր պետությունը ծանր վիճակի մեջ է, բայց այստեղ գտնել մեղավորնե՞ր: Ես գտնում եմ, որ ոչ թե այդ ճանապարհով պիտի գնանք, այլ պիտի մտածենք ինչ նոր խնդիրներ առաջ բերել, որպեսզի հաջողությունների հասնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` PAN Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եթե ես նախագահ լինի(ՀՀ),կհայտարարեի՝«Ով է ուզում դառնալ վարչապետ,պայմանով,որ տնտեսական աճը(այսքան տոկոսով)չապահովելու դեպքում ուղարկում եմ…Սիբիր:Ու տեսնենք էտ գող ավազակներից քանի հոգի համաձայնության մատ կտնկեն:Էնպես որ՝ գտել են թույլ ժողովուրդ, առանց ուժեղ լիդերի, եւ քամում են որքան սիրտը կամենա:Եւ դեռ ԿՔԱՄԵՆ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031