Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է առանց որևէ որոշման հրապարակման

Հունվար 06,2018 10:24

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան, Իրանի հարցով հակադարձեցին ԱՄՆ-ի նկրտումներին։ Նիստը հրավիրվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկով։ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Խորհրդի 15 անդամներից հիմնականում ելույթ են ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

ԱՄՆ-ի դեսպանը կրկնել է իր պետության հայտարարությունը Իրանի ցույցերը միջազգային հանրային կարծիքի ուշադրության կենտրոնում պահելու կապակցությամբ, իսկ մյուս երեք երկրները քննադատել են ԱՄՆ-ի մոտեցումները, հայտնել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաքելությունը միջազգային անվտանգությանը սպառնացող հարցերի քննարկումն է, իսկ Իրանի ցույցերն այդ ծիրի մեջ չեն մտնում։ Նրանք հայտնել են, որ ԱՄՆ-ն հող է պատրաստում իր ստորագրությունը հետ վերցնելու Իրանի ատոմային ծրագրերի վերաբերյալ 14 հուլիսի 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մնայուն անդամների, Գերմանիայի, Եվրոմիության և Իրանի միջև ստորագրված համաձայնագրից /Joint Comprehensive Plan of Action/, որին մյուս ստորագրող կողմերը հավատարիմ են և բեկանելու հիմքեր չեն տեսնում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է առանց որևէ որոշման հրապարակման։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031