Կարծում էի, թե այս ձմռանը վառելափայտի բաժանման մեր ձեռնարկը առավել սահուն է ընթանալու: Քանզի Գյումրու քաղաքապետարանն ու Գագիկ Ծառուկյանը ձմռան վառելիք գնելու նպատակով Գյումրիում մասսայաբար գումար բաժանեցին: Բայց պարզվում է մեր ժողովուրդը այդ գումարներով վառելիք չի էլ գնել:
Երկրորդ օրն է տնակներում և կիսախարխուլ շինություններում բնակվող տասնյակ ընտանիքներ ու միայնակ տարեցներ կրկին զանգահարում և գալիս են Շիրակ կենտրոն: Մեր տրամադրած վառելափայտն է վերջացել, մի մասին էլ չի հասել: Թեև մենք ամբողջ ամառ քանդած դոմիկներից կուտակած փայտից բացի մոտ 250 խորանարդ մետր էլ վառելափայտ ենք գնել և շուրջ 500 ընտանիքների բաժանել: Ստացվում է, որ վառելափայտ գնելու նպատակով գումար բաժանելով, սոցիալապես անապահով ընտանիքներում ձմռանը ջերմություն ապահովելու խնդիրը ամենևին էլ չի լուծվում:
Վահան ԹՈՒՄԱՍՅԱՆ
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ