Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է բարելավել հարաբերությունները Բեռլինի հետ. Անկարա. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 05,2018 18:55

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիան հայտարարում է՝ ժամանակն է բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ:

«Երկու կողմն էլ ուզում են նոր էջից սկսել հարաբերությունները», – պնդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ վաղը նախատեսված հանդիպումից առաջ:

Գերմանական Funke օրաթերթում հրապարակած հոդվածում Չավուշղլուն ակնարկել է՝ Անկարան ուզում է հարթել երկկողմ հարաբերություններում խորացող լարվածությունը և միաժամանակ ընդգծել՝ Եվրամիությունը պետք է դուրս բերի փակուղուց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հեղինե Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031