Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Արամ Ա. և Գարեգին Բ. կաթողիկոսներին

Հունվար 05,2018 16:36

ԲԱՑ ՆԱՄԱԿ Փարիզ, դեկտեմբերի 15, 2017 թ.

Առարկան ՝ Հայաստանի քաղաքական բանտարկյալների համաներման միջնորդության խնդրանք

Բաց նամակ հղված՝ Գարեգին Բ., Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

Արամ Ա., Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, եւ աշխարհի հայ քրիստոնեությանը

Սույն նամակով դիմում ենք Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.ին, հոգեւոր պետերին եւ բոլոր հավատացյալներին, որոնք աշխարհի չորս անկյուններում հայ քրիստոնյա համայնքներն են կազմում, լինեն դրանք առաքելական, կաթոլիկ, թէ ավետարանական, եւ խնդրում ենք, որ  միջնորդեք ՝ դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հնարավորինս շուտ համաներում շնորհի դատապարտված կամ ձերբակալված քաղաքական բոլոր բանտարկեալներին (սույն նամակին կցում ենք նրանց ոչ ամբողջական անվանացանկը):

Ովքե՞ր են այդ քաղաքական բանտարկյալները, այդ ինչպիսի՞ նպատակներ են հետապնդում նրանք որ համարվեն այնքան վտանգավոր մարդիկ, որոնց պետք է բանտարկել։ Բոլորը, բացարձակապես բոլորը, հետապնդել են եւ դեռ շարունակում են հետապնդել ընդհանուր մի նպատակ. պահանջում են արդարություն հայ ժողովրդի համար, պահանջում են իրավական պետության հաստատումը, որն անդադար խոչընդոտվում է խարդախված ընտրություններով: 

Զէնք կրելու թե տեսակետ արտահայտելու պատճառով բանտարկված լինեն նրանք, բոլորն էլ նույն ձգտումն ունեն Հայաստանի համար՝  հաստատել ազատ, անկախ, ընկերային արդար համակարգով օժտված օրինական պետություն: Ո՞րն է Քրիստոսի հզորագույն պատվիրանը: Մի՞թե միմյանց սիրելու պատվիրան չէ այն: Մի՞թե  հետեւյալ խրատը չէ. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»:

Եւ այսօր մենք Ձեզ ենք դիմում ասելու համար, որ մերձավորը ՝ դա միայն բակի դրացին կամ գործընկերուհին չէ, դա նաե՛ւ քաղաքական բանտարկյալն է, որը տառապում է Հայաստանի բանտերում: Հայը, հավատացյալ լինի, թե ոչ , ընբռնում է այս պատգամը, քանի որ իմացել է եւ դեռ գիտի, –  քանզի  մեկ դար առաջ իրեն մինչեւ ոչնչացում հասցրած նույն բանի զոհն է դարձել – թէ մյուսի նկատմամբ ատելությունը ինչի կարող է հանգեցնել:

Հային քաջ ծանոթ է նաեւ մի այլ զգացում, որից նա հարյուր տարուց ավել է, որ տառապում է, դա ատելության պոռթկումին հաջորդող զգացումն է ՝ անտարբերությունը։ Ներշնչվելով Հաննա  Արենդի «Չարության հասարակացումը» արտահայտությունից, որը նա օգտագործել էր նացիստական պատասխանատու Այշմանի դատավարության ժամանակ, հետազոտող Եաիր Օրոնը իր «Իսրայէլը եւ Հայոց ցեղասպանությունը» հատորի առաջին գլուխը խորագրել է «Անտարբերության հասարակացումը»:

«Անտարբերության հասարակացումը». այս արտահայտությունը շատ ճիշտ ձեւով է բնորոշում անտարբերությունը Հայաստանի քաղաքական բանտարկյալների նկատմամբ, թէ՛ եւրոպական ու միջազգային հիմնարկությունների, եւ թէ՛ համայն Սփյուռքի կողմից: Եւ դեռ շատ բաներ կան, որոնց մասին նամակին կից բանտարկյալների ցանկը չի խոսում: Այնտեղ չի խոսվում բանտարկութեան ծանր պայմանների մասին, նրանցից՝ հիվանդների ֆիզիկական տառապանքների մասին, փաստաբանների ոտնակոխված իրավունքների, բանտարկյալների հարազատների եւ համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին… Ի դէպ, արդարորեն ակնկալում ենք՝ ինչպես դա արվում է այսօր աշխարհի տարբեր կողմերում, որ Հայաստանի եւ թէ Սփյուռքի հայ հոգեւորականները, որպես սփոփանք, այցելեն բանտարկյալներին իրենց խուցերում, ինչպես նաեւ նրանց տառապող ընտանիքներին:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների ճակատագրով մտահոգվել՝  պիտի նշանակեր նաեւ վերհիշել Արթուր Սարգսյանի արարքը: Պիտի նշանակեր շարունակություն տալ նրա գործին եւ իմացնել, որ այդ արարքը զուր չէր, որ այն հետքեր է թողել բոլորի ենթագիտակցության մեջ: Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 26-ին նա, որին ժողովուրդը «Հաց բերող» կոչեց, փամփուշտների թիրախ դարձած իր ինքնաշարժով ճեղքեց ոստիկանական պատնեշն ու «Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրեց: Երկու անգամ բանտարկվեց եւ վերջում ՝ կորցրեց իր կյանքը: Հայ եկեղեցիների կողմից ներում շնորհելու կոչը շատ մեծ ազդեցություն պիտի ունենա մարդկանց հոգեկանի վրա Հայաստանում։ Եւ հատկապես երիտասարդ զինվորների հոգեկանի վրա, նրանց ովքեր աննկարագրելի պայմաններում երկրի սահմաններն են պաշտպանում: Քանի որ այդ երիտասարդ զինուորները գիտեն, որ քաղաքական բանտարկյալների թվում կան Արցախյան ազատամարտի բազմաթիվ նախկին ռազմիկներ, որոնց հետ նույնականացնում են իրենք իրենց: Եւ վերջապես, դա նաեւ պիտի արթնացնի Սփյուռքը իր թմբիրից:

Երեկ, Հայաստանը քրիստոնեությունը պետական կրոն ընդունող առաջին ազգն էր։ Նա այբուբեն էր ստեղծում Սուրբ գրությունները  հայերենի թարգմանելու համար: Երեկ, հայ հոգեւորականները առաջիններից էին, որ դիմադրական պայքարի կոչեր էին անում, ինչպես Սարդարապատի հերոսամարտի  օրերին: Երեկ  Մխիթարյան Հայրերը առաջիններից էին, որ հայ ազգի վերածննդի եւ վերակառուցման ի նպաստ էին գործում: Այսօր սթափվելու կոչ ենք անում: Այսօր աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում —լինեն նրանք առաքելական, կաթոլիկ թե ավետարանական, Ս. Ծննդյան քարոզների մեջ պիտի ուզեինք լսել ընդհանուր ներումի կոչեր՝ Հայաստանի քաղաքական բոլոր բանտարկյալների համար:

Հայաստանում քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների ցանկը 2017 թ. դեկտեմբեր 8-ի դրությամբ — 109 հոգի (ոչ ամբողջական ցանկ)

1. Սասնա ծռեր խմբավորման կալանավորված անդամներ – 28 հոգի Մխիթար Ավետիսյան Վարուժան Ավետիսյան Սմբատ Բարսեղյան Արմեն Բիլյան Վարդան Գերավետյան Էդվարդ Գրիգորյան Գագիկ Եղիազարյան Թաթուլ Թամրազյան Թորոս Թորոսյան Գևորգ Իրիցյան Արմեն Լամբարյան Արայիկ Խանդոյան Արեգ Կյուրեղյան Սերգեյ Կյուրեղյան Արամ Հակոբյան Արայիկ Հակոբյան Մարտիրոս Հակոբյան Հովհաննես Հարությունյան Գառնիկ Հովակիմյան Արամ Մանուկյան Տիգրան Մանուկյան Պավել Մանուկյան Արթուր Մելքոնյան Սեդրակ Նազարյան Աշոտ Պետրոսյան Տիգրան Սարգսյան Արթուր Սողոմոնյան Հովհաննես Վարդանյան

2. Սասնա ծռեր խմբավորմանն օժանդակելու հոդվածով կալանավորվածներ-4 հոգի Կարո Եղնուկյան Խաչատուր Գիչյան Վարդգես Գևորգյան Մանվել Աթոյան

3. Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում և հուլիսի 29-ին Սարիթաղում ոստիկանական վայրագություններին զոհ դարձած բայց «զանգվածային անկարգությունների» մեղադրանքով կալանավորվածներ -առնվազն 6 հոգի, Անդրեաս Ղուկասյան Արարատ Խանդոյան դատապարտվեց 3,5 տարի Արման Առաքելյան 3 տարի Արման Մխիթարյան 3 տարի Սոսո Մարգարյան 3 տարի Արսեն Մկրտումյան 3 տարի

4. Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի բնակիչների և ոստիկանության միջև ընդհարումների պատճառով կալանավորվածներ – 9 հոգի, Սարգիս Արաբաչյան, Կարեն Վանոյան Հրայր Իսախանյան Ժորա Ավետիսյան Արմեն Ադամյան Հարություն Թորոսյան Էդուարդ Զեյթունյան Անդրանիկ Քյոսեյան Հրաչյա Բոյաջյան

5. Ժիրայր Սեֆիլյանի գործ- 6 հոգի Ժիրայր Սեֆիլյան Սասունիկ Կիրակոսյան Հրայր Թոփչյան Ներսես Պողոսյան Գալուստ Գրիգորյան Արթուր Մովսիսյան դատապարտվեց 3 տարի

6. Շանթ Հարությունյան և ընկերներ գործով կալանավորվածներ-7 հոգի Շանթ հարությունյան Վահե Մկրտումյան Ալբերտ Մարգարյան Ավետիս Ավետիսյան Լիպարիտ Պետրոսյան Մկրտիչ Հովհաննիսյան Վարդան Վարդանյան

7. Տարբեր ժամանակներում առանձին գործերով կալանավորված քաղբանտարկյալներ – 3 հոգի Հայկ Կյուրեղյան Գևորգ Սաֆարյան Արմեն Միքայելյան

8.Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանեալներն են հետևեալները: 19 հոգի Արթուր Վարդանյան Անտոն Դիկրան Թոթոնջյան Վահան Շիրխանյան Գառնիկ Մարգարյան Խաչիկ Ավետիսյան Վլադիմիր Առաքելյան Հարություն Սարիբեկյան Տիգրան Բոյաջյան Ավետիս Բերբերյան Վաղինակ Ստեփանյան Արթուր Եղիազարյան Վահագն Սալնազարյան Արման Հայրապետյան Էդվարդ Ներսիսյան Արա Պողոսյան Արկադի Մարդոյան Նելլի Մինասյան Ասյա Մկրտչյան Մարինե Կաթանյան

9. Սամվել Պապայան

10. Ընդհատակում 1 հոգի` Գարեգին Չուգասզյան

11. Սասնա ծռեր խմբավորմանն օժանդակելու հոդվածով մեղադրվողներ, որոնք ներկայումս գտնվում են ազատության մեջ, բայց որոնց նկատմամբ մեղադրանքները մնում են ուժի մեջ -10 հոգի Ներսես Գևորգյան Մարտին Վարդանյան (գրավով ազատված) Մհեր Մազմանյան (գրավով ազատված) Սարո Այվազյան (գրավով ազատված) Սերգեյ Հակոբյան (գրավով ազատված) Աշոտ Մուրադյան (գրավով ազատված) Վարդան Բալյան Ալեք Ենիգոմշյան Տարոն Լորյան Սամսոն Գաբրիելյան

12. Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում և հուլիսի 29-ին Սարիթաղում ոստիկանական վայրագություններին զոհ դարձած բայց «զանգվածային անկարգությունների» մեղադրանքով կալանավորվածներ, որոնք տարբեր ժամանակներում ազատ են արձակվել, բայց որոնց նկատմամբ մեղադրանքները մնում են ուժի մեջ -8 հոգի Արմեն Մարտիրոսյան (գրավով ազատված) Դավիթ Սանասարյան (գրավով ազատված) Հովսեփ Խուրշուդյան (գրավով ազատված) Վահագն Ղումաշյան, Լևոն Ասատրյան Տիգրան Մարգարյան Դավիթ Հովհաննիսյան Հովհաննես Ղազարյան

13. Հուլիսի 20-ի և 29-ի գործերով արդեն դատվածներ – 7 հոգի Արեգ Սադոյան (ստացել է 3 տարի պայմանական վճիռ, ազատ է) Ռաֆայել Ղարագյոզյան (ստացել է 3 տարի պայմանական վճիռ, ազատ է) Գարիկ Առուստամյան Ալբերտ Ավագյան փորձնաշրջան Նարեկ Սարգսյան փորձնաշրջան Հայկ Հովհաննիսյան 3 տարի վաղաժամ ազատ Գագիկ Միքայելյան 3 տարի վաղաժամ ազատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031