Հունվարի 5-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր-Օթևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կաքավաձոր-Օթևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 20 DO 101 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
ՀՀ ԱԻՆ