Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ակումբի ղեկավարության հետ բանակցելուց հետո հայտարարել է, թե ակումբը ֆինանսական խնդիրներ ունի եւ մեծ գնումներ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերել, կատարել չի կարող:
«Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 30 միլիոն եվրո է, իսկ մենք այդքան գումար չունենք, որպեսզի նրան հրավիրենք», – մարզչի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ