Իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին կոչ է արել իրանցիներին մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին եւ շարունակել բողոքի հակակառավարական ցույցերը:
Այս մասին տեղեկացնում է Reuters–ը՝ հղում անելով Asharq Al-Awsat-ին:
Նա հայտարարել է, թե Իրանի սահմանադրությունը իր երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս բողոքի ցույցեր իրականացնել: Նա նաեւ Իրանի ժողովրդին կոչ է արել չվճարել գազի, հոսանքի եւ ջրի վարձերը, ինչպես նաեւ պետական բանկերից հետ վերցնել ավանդները:
Իրավապաշտպանի ձեւակերպմամբ, դա միջոց է կառավարության վրա ճնշում գործադրելու: «Եթե 38 տարի կառավարությունը չի լսել ձեզ, ուրեմն եկել է ժամանակը մերժելու այն, ինչ այն ասում է ձեզ»,- նշել է Շիրին Էբադին:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ www.iranhumanrights.org-ից: