Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում Հմեյմիմ ռազմակայանը հրետակոծելու հետևանքով ռուսաստանցի երկու զինծառայող է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 04,2018 14:50

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ամանորի նախօրեին Հմեյմիմ ռազմակայանի հրետակոծության արդյունքում ռուսաստանցի երկու զինծառայող է զոհվել: Պաշտպանության նախարարությունը միաժամանակ հերքում է «Կոմերսանտ»-ի լուրը, թե Սիրիայի հակակառավարական ուժերի կողմից իրականացված այդ հրետակոծության արդյունքում ռազմական յոթ օդանավ էր ոչնչացվել:

Հունվարի 3-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մեկ այլ միջադեպ՝ դեկտեմբերի 31-ին ռազմական Ми-24 ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են:

2015-ի սեպտեմբերից Ռուսաստանը ներգրավել է Սիրիայի ռազմական գործողություններին: Այս ընթացքում Սիրիայում ռուսաստանցի ավելի քան 40 զինծառայող է զոհվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին հայտնել է, որ Սիրիայի գործողություններին մասնակցել են ավելի քան 48 հազար ռուսաստանցի զինծառայողներ: Պուտինը հայտարարել է, որ Հմեյմիմ ավիաբազայում և նավահանգստային Տարտուս ռազմակայանում Ռուսաստանի ներկայությունը լինելու է մշտական:

Հրաչ Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031