Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ ՀՀ նկարիչների միության 85-ամյակն աննկատ անցավ:
«Անցյալ տարվա վերջին մեր միության 85-ամյակն էր, եւ դա այնքան անշուք անցավ: Նկարիչները մի սովորական ցուցահանդես արեցին ընդամենը: Դա նաեւ մեր մեղքն է, ոչ թե իշխանություններինը, որ պետության ուշադրությունից դուրս մնացինք: Օրինակ կոմպոզիտորների միությունը հոբելյանական համերգ արեց, Նախագահն էր եկել, պարգեւներ հանձնեց կոմպոզիտորներին:
Մեր պարագայում անգամ համագումար չեղավ, թեեւ վաղուց պետք է համագումարը արված լիներ: Ըստ երեւույթին ոմանք վախեցան համագումարից հետո աթոռները կորցնել…Այդ արատավոր բաները, որ մտել են մեր ստեղծագործական միջավայր, ահավոր են, գոնե ստեղծագործական ոլորտը պետք է մաքուր մնա բացասականից: Վերջապես նկարիչների միությունը եղել է ամենահզորը մշակույթի ասպարեզում նաեւ որակով»,-նշեց Հաղթանակ Շահումյանը:
Նա հիշեց, որ Հայաստանի նկարիչների միության առաջին նախագահը եղել է ազգային-հասարակական գործիչ, քանդակագործ Արա Սարգսյանը, մինչդեռ այժմ նրա հիմնադրած միությունը չունի երբեմնի փառքն ու վարկանիշը:
«Արա Սարգսյանը վառ դեմք էր, Նեմեսիս ծրագրի մասնակից, նա պոլսահայ էր, որը սովորել է Վիեննայում: Նա ժամանակին մասնակցել է Թալեաթի հետք գտնելուն… Մի խոսքով, մեր բոլորի ամոթն է, որ Նկարիչների միության 85-ամյակը չնշվեց, մերոնց՝ նկարիչների միության մեղքն է, որեւէ մեկին ես չեմ մեղադրում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.panorama.am-ի
ՀԿՄ-ը թեպետ իր 85-ամյակը նշեց, բայց մեր ամոթն էլ այն էր, որ չնշվեց Շուշիի փառապանծ հաղթանակի 25-ամյակը, Մեծ հերոս Մոնթեի 60-ամյակը, որը լրացավ անցյալ տարի … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
Հաղթո ջան .Եթե ՀՀ նախագահի խորհրդականը Արմեն Սմբատյանը չլիներ՝ 85 ամյակն ու մեդալ մուդալների բաժանումը ,նաեւ կոչումների շնորհումը չէր կայանա:Ես այսպես եմ կարծում:Ուրիշ հարց է՝ ումը տրվեցին մեդալները եւ ինչ կարգի….Իմ կարծիքով նսեմացրեցին «Հայրենիքի համար մատուցած մեդա»ի ԱՌԱՋԻՈՆ ԿԱՐԳԸ…,որը կարող էր ստանալ Արամ Խաչատրյանը եւ նրան ,կարգով մոտ կանգնած կոմպոզիտոր: