Անգլիական «Daily Mail»-ը գրում է, թե Ժոզե Մոուրինիոն մտածում է մրցաշրջանի ավարտին «Մանչեսեր Յունայթեդից» հեռանալու մասին:
Պորտուգալացին սկսել է քիչ ժամանակ անցկացնել Մանչեսթերում եւ ակումբի բազայում: Բացի այդ, 54-ամյա Մոուրինիոն դժգոհ է ակումբի ղեկավարությունից, որ այն հրաժարվել է 45 միլիոն եվրո հատկացնել «Տոտոնհեմի» պաշտպան Դեննի Ռոուզին ձեռք բերելու համար: Նրա խոսքով, ակումբի տրանսֆերային քաղաքականությունը ՄՅՈՒ-ին հնարավորություն չի տալիս մրցակցել Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Մոուրինիոյի պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ գործում է մինչեւ 2019 թվականի ամառ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ