Ճանաչված գեղանկարիչ եւ քանդակագործ Հաղթանակ Շահումյանը գոհ չէ Ամանորյա տոներին ցուցադրվող հաղորդումներից: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ առանձնապես չի տպավորվել այս օրերին ցուցադրվածով:
«Շատ քիչ եմ նայում հեռուստացույց, արդեն էդ շոուական բաները այնքան են վանում… Բայց վերջերս ինչ-որ համերգ նայեցի, վատը չէր: Ռուսաստանի ինչ-որ կատարողներ էին, համերգ էր՝ որակով, վերջում էլ Շուշան Պետրոսյանը երգեց եւ երկու լավ երգ կատարեց՝ մեկը ազգային, մյուսը ջազ…Ընդ որում, ավելի լավ երգեց, քան այն, ինչ միշտ երգում է»,-նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ի՞նչ կուզենար, որ այս օրերին ցուցադրվեր հեռուստատեսությամբ: «Հին ֆիլմերն այնքան են ցույց տվել, որ հոգնել ենք, անընդհատ կրկնվում է…Վերջին 20-25 տարում ե՞րբ են լավ ֆիլմ նկարել, որ Նոր տարուն նոր բան ցույց տան, հներից էլ կամ ռուսական ֆիլմեր են ցույց տալիս՝ «Բաղնիքդ անուշ» կամ չգիտեմ ինչ»,-պատասխանեց գեղանկարիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ