Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կալանավորել է Եղեգնաձորում «Հայանտառ»-ի աշխատակցին և հյուրանոցի աշխատակցուհուն ծեծի ենթարկողներին. shamshyan.com

Հունվար 04,2018 12:21

Երեկ՝ հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանի և 40-ամյա Վահե Բադալյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունն ու Ֆ. և Վ. Բադալյանները կալանավորվել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք այսօր տեղափոխվելու են ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի 888 ՕՕ 81 համարանիշի ավտոմեքենան, որով նրանք դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Պարզվել է նաև, որ նրանք ոչ միայն ծեծի են ենթարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցին, այլ նաև Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրի աշխատակցուհուն։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031