Ճանաչված դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե Անանորյա որ թողարկումն էր ամենահաջողվածը, ասաց, որ առանձնապես չի նայում հայկական հեռուստաալիքները, իսկ ընդհանրապես առանձնացրեց «Շողակաթի», «Արարատի» հաղորդումները: «Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ որոշ լավ բաներ ցույց են տալիս»,-ասաց դիրիժորը:
Իսկ ի՞նչ կուզենար, որ Ամանորին եւ Ծննդյան տոներին տեսնել ու լսել հեռուստաալիքներով:
«Կուզենայի այս օրերին ավելի շատ հնչեին Շտրաուսի վալսերը, Բախի Ծննդյան եւ Նոր տարվա կանտատներից հատվածներ, որոնք նաեւ կրթող նշանակություն կունենային: Անընդհատ զուռնա-դհոլը, ազգային ֆոլկլորի բարձր դոզան հոգնեցնում են: Ցանկալի կլիներ, որ մեր ժողովրդականի եւ ազգայինի կողքին հավասարապես հնչեին Բախի ստեղծագործությունները, ինչպես նշեցի, լեցուն գեղեցիկ երաժշտություն կա՝ վալսեր, պոլկաներ…Շատ կուզենայի, որ մերը եւ եվրոպականը հավասար մակարդակով մատուցվեին տոնական օրերին»,- ցանկություն հայտնեց Զավեն Վարդանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի ընթերցող,
Շատ գեղեցիկ գաղափար է, բայց արդյոք հարցրել էք թե ինջու չի կատարվում այն:
Վստահ եմ որ կա լուրջ բացատրություն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգարժան Զավեն Վարդանյանի կարծիքին առարկելիք ոչինչ չունեմ,բայց, մի հարց՝ Նոր Տարում Եւրոպայում, Բախի«մախի» հետ հայկական «դհոլ զուռնան» հնչեցնու՞մ են,թե ոչ:ԹԵ՞ հարեւանի հարսը սիրուն ա,ԹԵ՞ դա առաջնակարգ Եւրոպա է,մենք էլ ետամնաց,ձեռից ոտից,հալից ու մալից ընկած Հայաստան:
Դեռևս, 1982 թվից գոյություն ունի հայկական ,,Մագնիֆիկատ,,, որը հենց այս օրերի համար է … Ինչու՞, միայն, եվրոպականն եք հիշում …