Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումն՝ ընդդեմ Էրդողանի անխոհեմ քայլերի

Հունվար 04,2018 11:11

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության պատասխանը Էրդողանին

Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կատարել է աղմկահարույց հայտարարություն, որով նա ավելի է խորացրել Եվրոպայի ու քաղաքակիրթ աշխարհի և Թուրքիայի միջև առաջացած անջրպետը: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հաստատել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կազմակերպելու է մահափորձեր Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ (Evrensel, Gazete Duvar):

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության կողմից մշակվել է գործողությունների ծրագիր, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կստանա արժանի հակահարված եվրոպահայության կողմից: Մասնավորապես, ԵՀՄՖ-ը դիմելու է Ինտերպոլին՝ պահանջելով հետախուզում բոլոր այն թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք գործում են Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, որոնք ծրագրում են քրիստոնեական համայնքների և մասնավորապես հայերի դեմ գործողություններ:

Նամակներ կուղղվեն նաև Եվրամիության այն երկրների պառլամենտներին և համապատասխան իրավապահ մարմիններին, որտեղ կան թուրքական համայնքներ: Նախազգուշական նամակներ կուղղվեն նաև Եվրոպայում գործող թուրք դեսպաններին առ այն, որ պատժիչ գործողություններ կարող են ծավալվել թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և նրանց հովանավորողների դեմ հայկական կազմակերպությունների կողմից: Արդյունքները կարող են լինել անկանխատեսելի, ընդ որում, ողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա:

ԵՀՄՖ-ը հույս է հայտնում, որ թուրքական իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն և կըմբռնեն, որ առանց այն էլ Եվրամիության հետ ստեղծված լարված իրավիճակը առավել վնասելու է և՛ թուրքական պետությանը և՛ Եվրամիությունում ապրող թուրքական համայնքներին:

ԵՀՄՖ-ը համագործակցելու է և՛ Եվրամիության կենտրոնական իշխանությունների և՛ հակաթուրքական բոլոր հայտնի կազմակերպությունների հետ՝ նախագահ Էրդողանի անխոհեմ քայլերը կասեցնելու և պատժելու նպատակով:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031