ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել Իրանի ժողովրդին, բայց երբ ժամանակը գա: Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում:
Դոնալդ Թրամփն ասել է. «Դուք կստանաք մեծ աջակցություն Միացյալ նահանգներից հարմար պահին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը իրանական վարչակարգն անվանել էր դաժան եւ կոռումպացված: Այդպիսի հայտարարություն նա արել էր Իրանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ