«Ազատություն» ռադիոկայան. Անկարան հայտարարել է, թե Իրանում սկսված հակակառավարական ցույցերի ու բախումների հետևում կանգնած են Իսրայելի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը:
«Երկու մարդ է աջակցում այդ ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է արտաքին ուժերի միջամտությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի առաջնորդի հետ՝ ընդգծելով, որ հանրահավաքների ժամանակ ցուցարարները չպետք է խախտեն օրենքները: