Եվրամիությունը հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի, ԵՄ-ն ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող ցույցերին, բռնությունների աճին և մարդկանց կյանքերի անընդունելի կորուստներին։
ԵՄ-ի համար, մարդու իրավունքները Իրանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրն է եղել։ Խաղաղ ցույցերը և խոսքի ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք վերաբերում են յուրաքանչյուր երկրի, և Իրանը բացառություն չէ։
Հաղորդագրությունում ասվում է, որ վերջին օրերին, ԵՄ-ն կապի մեջ է եղել Իրանի իշխանությունների հետ։ ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր մտահոգ կողմերը զերծ կմնան բռնություն կիրառելուց և երաշխավորեն խոսքի ազատությունը։
ԵՄ-ն շարունակելու է վերահսկել իրավիճակը։