«Corriere dello Sport»-ի տեղեկություններով, Միլանի «Ինտերը» ՄՅՈՒ-ին առաջարկում է փոխանակել մեկական կիսապաշտպանի: Ըստ այդմ, իտալական ակումբը Ժոաու Մարիուին ուղարկում է Անգլիա եւ նրա փոխարեն սպասում Հենրիխ Մխիթարյանին:
Երկու ֆուտբոլիստներն էլ կորցրել են տեղն իրենց թիմերի հիմնական կազմում, սակայն նրանցով հետաքրքրված են նշանավոր այլ ակումբների մարզիչներ: Ավելի վաղ, այդ փոխանակումն առաջարկում էին մանկունյանցիները: Թե Մխիթարյանի, թե Մարիուի տրանսֆերային արժեքը գործնականում նույնն է, այնպես որ հնարավոր է ֆուտբոլիստների անմիջական փոխանակում՝ առանց լրացուցիչ վճարումների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ