Այսօր` հունվարի 3-ին մեզ զանգահարեցին Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն կատարող գործակալներ եւ ասացին, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում գործում է ԱՊՊԱ-ի գրասենյակ, որի պատճառով անհավասար մրցակցություն է ստեղծվել:
Շուրջ 70 ԱՊՊԱ-ի գործակալները դժգոհում են, որ իրենք դժվար իրավիճակում են հայտնվել: Նրանք ասացին, որ մաքսակետի տարածքում բացված ԱՊՊԱ-ի գրասենյակը պատկանում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից մեկին: Նրանց խոսքերով`նախկինում Վանաձորի բնակիչները մաքսակետի տարածքում ԱՊՊԱ-ի գրասենյակ էին բացել, սակայն ԱՊՊԱ-ի գործակալների բողոքի արդյունքում այն փակվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ