GIZ-ի «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը՝ Deutsche Wirtschaftsvereinigung Armenien-DWV-ի հետ համատեղ, աջակցեց 6 սիրիահայ գործարարների և «Նոր Արև» նորաբաց ընկերության 2 վաճառքի գործակալի՝ մասնակցելու International Autumn Trade Fair 2017 միջազգային ցուցահանդեսին Դուբայում՝ դեկտեմբերի 17-19:
Սիրիահայ արծաթագործները, շոկոլադ և կոշիկ արտադրող, ինչպես նաև ձեռագործ իրեր ստեղծող ձեռնարկատերեր իրենց յուրահատուկ նմուշները հազարավոր այցելուների և վաճառեցին իրենց արտադրանքը, որը նաև ներկայացված էր պրոֆեսիոնալ ձևավորված ապրանքների կատալոգում:
Ցուցահանդեսի արդյունքում սիրիահայ գործարարներն իրենց երախտագիտությունը հայտնեցին GIZ-ին՝ այս հիանալի հնարավորության համար, որն օգնեց իրենց կրկին մուտք գործել Մերձավոր Արևելքի շուկաներ, ընդլայնել բիզնես կապերն ու սովորել՝ ինչպես ներկայացնել իրենց բրենդը միջազգային ցուցահանդեսներում:
Հայաստանում Գերմանիայի դեսպանություն