ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը twitter-ի իր էջում արձագանքել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամանորյա ուղերձին, որում նա կրկին սպառնացել է Միացյալ Նահանգներին. «ԱՄՆ-ի ողջ տարածքը հասանելի է մեր միջուկային հրթիռների համար, և դրանք արձակելու կոճակը մշտապես իմ սեղանին է: Սա սպառնալիք չէ, այլ իրականություն»:
Դոնալդ Թրամփը գրել է. «Ինչ որ մեկը նրա սպառված ու սոված ռեժիմից խնդրեմ թող նրան տեղեկացնի, որ ես էլ ունեմ միջուկային կոճակ, բայց այն ավելի մեծ է եւ ավելի հզոր, քան իրենը, եւ իմ կոճակն աշխատում է»:
North Korean Leader Kim Jong Un just stated that the “Nuclear Button is on his desk at all times.” Will someone from his depleted and food starved regime please inform him that I too have a Nuclear Button, but it is a much bigger & more powerful one than his, and my Button works!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 3, 2018