Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել են մոխրացած 2 դի։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: