«Ազատություն» ռ/կ. Կիևի մոտ գետում հայտնաբերվել է իրավապաշտպան Իրինա Նոզդրովսկայայի դին: Բռնության հետքեր մարմնի վրա չկան:
Նոզդրովսկայան անհետ կորել էր դեկտեմբերի 29-ից: Հետաքննությունը չի բացառում սպանության վարկածը՝ կապված նրա իրավապաշտպան գործունեության հետ:
Վերջին երկու տարիներին Իրինա Նոզդրովսկայան զբաղվում էր իր քրոջ մահվան գործով, ում վրաերթի էր ենթարկել շրջանային դատավորի ազգականը: Վերջինս դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Իրավապաշտպանը և նրա անչափահաս դուստրը բազմիցս սպառնալիքներ էին ստացել: