Հունվարի 2-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «Նիվա» մակնիշի 164 LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
ՀՀ ԱԻՆ