Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թրամփը խստորեն քննադատում է Պակիստանին, Իսլամաբադը պատասխանում է. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 02,2018 17:51

«Ազատություն» ռադիոկայան. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի թվիթերյան իր առաջին գրառումներից մեկով խիստ քննադատել է Միացյալ Նահանգների դաշնակից համարվող Պակիստանին։

«Վերջին 15 տարիների ընթացքում նրանք մեզնից ստացել են 33 միլիարդ դոլար, իսկ մենք ոչինչ չենք ստացել խաբեությունից բացի: Նրանք մեր ղեկավարներին հիմարի տեղ են դրել», – Թվիթերում գրել է Թրամփը:

Նա Իսլամաբադին մեղադրել է իսլամիստ գրոհայիններին թաքցնելու մեջ, որոնց դեմ ԱՄՆ-ը պայքարում է Աֆղանստանում: Թրամփն ասել է, թե նման միակողմանի հարաբերություններին վերջ կտրվի:

Պակիստանի պաշտպանության նախարար Խուրրամ Դաստգիր-Խանը ի պատասխան Թվիթերում գրել է, որ իր երկիրը միշտ ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է եղել ահաբեկչության դեմ պայքարում: Ամերիկացի զինվորականներին ռազմակայաններ ու կապի միջոցներ են տրամադրել, փոխանցել են հետախուզական տվյալներ, «սակայն ԱՄՆ-ը միայն վիրավորում և անվստահություն է հայտնում», – գրել է Պակիստանի պաշտպանության նախարարը, նշելով, որ ստացած յուրաքանչյուր սենթի համար կարող են հրապարակավ հաշվետվություն տալ:

Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտնեց, որ Պակիստանին չի փոխանցի 255 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, որը հաստատվել էր 2016 թվականին: Վաշինգտոնը պահանջում է Պակիստանի տարածքում վերջ տալ «Թալիբան» շարժմանը աղերսվող խմբավորումներին, Իսլամաբադն ասում է, որ այդ ուղղությամբ անում է առավելագույնը։

Հրաչ Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031