Հունվարի 2-ին, ժամը 13։21-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի 77 SS 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ