Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուրջ 303 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը

Հունվար 02,2018 16:10

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները:

Ըստ այդմ, 2017թ. նշված ժամանակահատվածում արձանագրվել է 17 898 իրավախախտում՝ 915-ով ավելին, քան 2016թ. նույն ժամանակահատվածում:

Մտորելու տեղիք է տալիս, որ 1338 դեպքով ավելացել են ոչ մեծ բնույթի հանցագործությունների թիվը:

Իսկապես հետաքրքիր է, թե այս թվի մեջ ի՞նչ բնույթի հանցագործություններն են գերակշռում:

Չնայած հանցագործությունների թվի աճին, նվազել է ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Նվազել են սպանությունների, սպանության փորձերի և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:

Դրան հակառակ, 120-ով ավելացել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության դեպքերը:

Նորայր Նորիկյան

199 դեպքով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը, չնայած, որ մահվան ելքերը 3-ով պակասել են՝ նախորդ տարվա 162 մահվան ելքի փոխարեն արձանագրվել է 159 մահվան ելք, ինչն, իմ խորին համոզմամբ, մեծ թիվ է:

Մտահոգիչ է, որ շուրջ 232 դեպքով ավելացել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը:

Աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ գողությունների, վատնումների, յուրացումների, թեև այն հանգամանքին, որ շեշտակի նվազել է բնակարանային գողությունների թիվը՝ շուրջ 394 դեպքով:

Շուրջ 303 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2016թ. արձանագրված 62 դեպքի համեմատ, 2017թ. 73 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 135 դեպք:

235 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների, իսկ 153-ով այլ հանցագործությունների թիվը:

Ամենաշատ հանցագործությունները կատարվել են Երևան քաղաքում, իսկ մարզերից՝ Կոտայքի մարզում:

Ի՛նչ խոսք, արձանագրված թվերը մտահոգիչ են:

Միանշանակ պնդել, որ արված վիճակագրությունն օբյեկտիվ է և արտացոլում է իրականությունը, դժվար է, բայց միայն այն հանգամանքը, որ շուրջ 915 դեպքով ավելացել է հանցագործությունների թիվը, մտորելու և լուրջ հետևություններ անելու տեղիք է տալիս:

Հ.Գ. Տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ

«ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031