Ըստ BBC-ի, Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իսֆահանի շրջանի Քահդերջյանի ոստիկանության շենքի վրա հարձակման ժամանակ 6 ցուցարար է մահացել: Հաղորդվում է նաեւ, որ հարձակումները սկսել են այն ժամանակ, երբ ցուցարարները փորձել են զենքեր գողանալ ոստիկանության շենքից:
Նշվում է նաեւ, որ Քահրիզսանգում մահացածներից մեկը Իրանի հեղափոխական պահակախմբի անդամ է եղել:
Պետական հեռուստաընկերությունը նաեւ հայտնել է, որ Խոմինիշահր քաղաքում 11-ամյա տղա եւ 20-ամյա մի տղամարդ են սպանվել:
Ավելի վաղ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսֆահանի մոտակայքում գտնվող Նաջաֆաբադում ոստիկանության մոտակայքում կրակոցներ են հնչել, որոնց ընթացքում զոհվել է մեկ եւ վիրավորվել են երեք սպա:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ