Իրանի նախագահ Հասան Ռուհանին փորձել է մեղմել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք ուղղված են Թեհրանի իշխանության դեմ, եւ որոնց հետեւանքով արդեն իսկ զոհվել է 20 մարդ Այս մասին նշում է CNN-ը՝ նշելով, որ այս բողոքի ցույցերը 2009 թվականից հետո Իրանում համարվում են ամենամեծը:
«Մեր մեծ ազգը անցյալում ականատես է եղել մի շարք նմանատիպ միջադեպերի եւ դրանց միշտ հանդարտորեն է վերաբերվել: Սա ոչինչ է», – երկուշաբթի հայտարարել է Ռուհանին իրանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ