Գրիգորի Ռոդչենկովի փաստաբան Ջիմ Ուոլդենը քննադատել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին եւ նրան կոչ արել հրաժարական տալ Ռուսաստանի նկատմամբ մեղմ պատժամիջոցներ կիրառելու համար: «Այլեւս ոչ մի կասկած չկա, որ ՄՕԿ-ը քաղաքականացված է: Դա նկատվում է տարիներ շարունակ: Հիշենք Քուվեյթի նկատմամբ ՄՕԿ-ի բազմամյա եւ շարունակվող լիակատար որակազրկումը: Այդ երկրի գործողություններն ավելի մեղմ էին, քան Ռուսաստանի գործած հանցանքները:
ՄՕԿ-ը խղճալի է եւ նրան լիդերի փոփոխություն է անհրաժեշտ: Բախն այդպես էլ չհասկացավ, որ հարցը ոչ թե Ռոդչենկովն է կամ Պուտինը: Խնդիրը օլիմպիական գաղափարախոսությունն է: Դրանք ոչնչացնելու պատճառով օլիմպիական խաղերը վերածվել են էժանագին դիմակահանդեսի: Հիմա ՄՕԿ-ը եւ ՖԻՖԱ-ն պարզապես ցանկանում են Ռոդչենկովին հարկադրել լռել», – Ուոլդենին մեջբերում է «Inside the games»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ