Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն եւ պայման դրել պոտենցիալ գնորդների համար իր վաճառքի գին սահմանել ոչ ավելի, քան 100 միլիոն եվրո:
«Daily Record»-ի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողի եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այնքան են վատացել, որ ֆուտբոլիստը նրա հետ խոսել անգամ չի ուզում: Դժգոհության պատճառը Ռոնալդուի պայմանագրի պայմանները բարելավելուց հրաժարվելն է:
Ներկայումս իրենց ակումբներում Ռոնալդուից ավելի վաստակում են Լիոնել Մեսսին եւ Նեյմարը: 32-ամյա Ռոնալդուին ձեռք բերել ցանկանում են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ՊՍԺ-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ