Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Վրաստանի իշխանություններին` ՌԴ-ից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների պատճառով. JAMnews

Հունվար 01,2018 21:30

JAMnews. Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից:

Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին կարող է թույլ տալ Հայաստանին  բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հարավային Օսիայի տարածքով, աղմուկ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում:

Խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել: Նա առաջարկել է Վրաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրել՝ բացատրություններ տալու:

Գիորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցից հետո, մեկնաբանել է SGS շվեյցարական մոնիթորինգային ընկերության հետ Վրաստանի կառավարության կողմից պայմանագրի կնքման մասին տեղեկատվությունը, որը բեռնափոխադրման հնարավորություն է ստեղծում Հարավային Օսիայի տարածքով դեպի Ռուսաստան և Ռուսաստանից:

Պայմանագրում նշվում է, որ բեռնափոխադրումները հնարավոր կլինեն միայն, եթե ռուս-վրացական սահմանին՝ Կազբեգի-Վերին Լարս ճանապարհին, ֆորսմաժորային իրավիճակ լինի:

Հայ փորձագետներն այդ հայտարարությունը գնահատել են որպես Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության ենթադրյալ բացման վկայություն:

Պատգամավոր Ֆարաջ Գուլիևը կոչ է արել խորհրդարանին պաշտոնական բողոք հայտնել այդ կապակցությամբ:

Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովն ասել է, որ, եթե Վրաստանը նման բան թույլ տա, դրանով իսկ կհամաձայնի սեփական տարածքային ամբողջականության խախտմանը:

Նույն ոգով ելույթ է ունեցել խորհրդարանի մի քանի այլ անդամ:

Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն եզրափակել է.

«Միգուցե Վրաստանում ինչ-որ մեկն ուզում է փչացնել մեր հարաբերությունները: Սակայն ես չեմ հավատում, որ Վրաստանի կառավարությունը նման քայլի կդիմի: Մենք երկաթուղի ենք կառուցել մինչև Կարս: Վրաստանն այդտեղ իր շահն է հետապնդում: Բարեկամության խմբին կհանձնարարենք ուսումնասիրել այդ հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031