Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ,
Լուսավոր Հայաստան կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ: Մաղթում ենք, որ 2018 թվականը բոլորի համար լինի խաղաղության, ձեռքբերումների և թռիչքների տարի:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը շարունակելու է գործել և պայքարել ժողովրդավար, արդար և բարեկեցիկ Հայաստան ունենալու համար։ Մենք հետևողական քայլերով հասնելու ենք մեզ առաջադրած նպատակներին և յուրաքանչյուր տարի կրկնապատկելու ենք ջանքերը մեր խոստումներին համապատասխան։
Խաղաղություն և անվտանգություն Հայաստանի սահմաններին, առողջություն և ջերմություն հայ ընտանիքներին, համբերություն և ուժ ՀՀ քաղաքացուն 2018 թվականին սպասվող լուսավոր տարում։