Դուք կարող է արդեն լսել եք Տեսլա-ի սնուցման համակարգի կայանների մասին, եթե կարդացել եք, թե ինչ է անում Տեսլա-ն Պուերտո Ռիկոյում։ Գրում է torquenews.com-ը։ Սրանք կոմունալ և բիզնես էներգետիկ պահեստավորման միավորներ են, որոնք օգնում են պահել էներգիան։ Օրինակ, եթե ունեք արևային կայան և արտադրել եք ավել էներգիա, ձեզ հարկավոր է սնուցման համակարգ՝ պահելու համար ավելցուկը։ Այս մասին են բանակցում Տեսլան և Հայաստանը։
Դդմաշեն գյուղը, որը գտնում է Սևանա լճի մոտակայքում, կարող է լինել Տեսլա-ի նոր գործողությունների վայրը։ Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը B4B․am կայքին տված հարցազրույցում բացահայտել է, որ Հայաստանը բանակցում է Տեսլա-ի հետ։
Պարզ չէ, թե արդյոք դրանք պարզապես քննարկումներ են Տեսլա-ի հետ, թե այդ նախագծերը ընթացքի մեջ են։ Պարզ չէ նաև, թե այդ նախագծերը, որոնք ընթացքի մեջ են, այլ նախագծեր են, թե նրանք են, որոնք քննարկվում են Տեսլա-ի հետ։ Կայքը գրում է, որ պարզ է մի բան, որ Հայաստանը և Տեսլա-ն պիլոտային ծրագիր են փորձարկում Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։