Այսօր Ստամբուլում Reina գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են 2017թ. հունվարի 1-ի ահաբեկչական հարձակման զոհերի ազգականներն ու բարեկամները: Ներկաները, որոնց թվում էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչները, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»: