4 օր առաջ Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին հարակից 10 կմ երկարությամբ ծառաշարից հատվել է 120 ծառ: Ականատեսները պնդում են, որ կոճղերի մոտ տեսել են կրկին չափագրում կատարող անհայտ անձանց:
Արդեն 60 տարի եռաշերտ ու եռաշարք կառուցվածքի շնորհիվ ծառուղին առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում` ճանապարհը պաշտպանելով ձնաբքից ու քամուց: Բացի դրանից` այն Ստեփանավանի «այցեքարտն» է:
Տեղացիների խոսքով` 3 տարի առաջ ինչ-որ կազմակերպություն հուլիս ամսին «խոր էտում» է իրականացնել, ինչի պատճառով խեղվել է 7 տասնյակից ավելի ծառ:
Բարեբախտաբար տարբեր կառույցների ու անհատների միջամտությամբ գործընթացը կանխվել է: Ներկայումս ծառուղին ունի էտման, վտանգավոր ճյուղերի և չորացած ծառերի հեռացման խնդիր:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ