Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանքի մանկապարտեզի փոքրիկների նվերները դիրքապահներին

Դեկտեմբեր 31,2017 17:40

Մարտակերտի շրջանի Վանքի պետական մանկապարտեզի փոքրիկներն իրենց ձեռքերով դիրքերում կանգնած մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար արկղներ են պատրաստել` Նոր տարվա նախաշեմին:

Դեկտեմբերի 29-ին մանկապարտեզի տնօրեն, նախաձեռնող Լուսինե Բաղրամյանը եւ մանկապարտեզի դաստիրակ Ազնիվ Գրիգորյանը երեխաների եւ աշխատողների կողմից պատրաստված արկղներով այցելեցին գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամաս, որտեղից հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արմեն Մկրտչյանը նրանց ուղեկցեց հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Դիրքերում էր նաեւ գումարտակի հրամանատար Սուքիասյանը, ով պարկեշտ եւ մարտունակ, կարգ ու կանոնները պահպանող հրամանատար է. կարծիք կազմեցինք նրա ենթակայության տակ գտնվող դիրքերից:

Մանկապարտեզի փոքրիկները արկղներին փակցված նամակներ էին ուղարկել զինվորներին, որտեղ նրանք խրոխտ կեցվածքով զինվորին բարեմաղթանքներ են հղել: Յուրաքանչյուր դիրքում արկղները բացելով նաեւ ընթերցվում էր երեխաների նամակները, որոնցից ոգեւորվում եւ ուրախանում էին զինվորները: Դիրքապահները շնորհակալություն հայտնեցին վանքեցի փոքրիկներին` իրենց Ամանորը շնորհավորելու, նաեւ բարեմաղթանքերի եւ նվերների համար:

Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Բաղրամյանն ասաց, որ երեխաները իրենց ձեռքով են դասավորել արկղները, նշեց, որ մանկուց պետք է նրանք իմանան երկրի սահմանները պաշտպանող զինվորների ու նրանց նվիրական ծառայության մասին:

Օրն այնքան հետաքրքիր անցավ մեր դիրքապահների հետ, որ այցելուները չէին ուզում կտրվել տոնածառով, փուչիկներով եւ մաքուր ու կոկիկ զարդարված ու պահպանված մարտական այդ սուրբ վայրերից:

Գումարտակի հրամանատարը շնորհակալություն հայտնեց այցելուներին , նաեւ շնորհավորելով բոլորի գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:

Դիրքերում կային զինվորներ, ովքեր մի քանի օրից զորացրվելու են, նրանք այնքան թիկնեղ եւ հզոր են, որ աննկարագրելի տպավորություն են թողնում այցելուների վրա, մնացած զինվորները եւս այդպիսին են, բայց պետք է ասել, որ իրոք բանակում տղամարդ են դառնում, կոփվում եւ ամուր կազմվածքով վերադառնում իրենց մայրերին եւ մյուս հարազատներին: Խոսքեր չենք գտնում` այս քիչ օրերն էլ անփորձանք ծառայեն եւ բարեհաջող զորացրվեն …

Իսկ մենք սեղմեցինք բոլոր դիրքապահների ձեռքը, անշուշտ, բարի եւ անփորձանք ծառայություն մաղթեցինք, որն ամենակարեւորն է:

Բարի ծառայություն ենք մաղթում մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորներին` ՊԲ բոլոր զինծառայողներին:

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031