Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել, մինչ իշխանությունները սպառնում են «երկաթե բռունցքով» ճնշել գների աճով պայմանավորված դժգոհության ալիքը:
Երրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր:
Իրանական «Մեհր» գործակալությունը, հղում կատարելով Լորեստանի նահանգապետի տեղակալ Հաբիբուլլահ Խոջեսթեփուրին, հայտնել է, որ արևմտյան Դորուդ քաղաքում իրականացված անօրինական բողոքի ակցիան վերաճել է բախումների, որոնց ընթացքում երկու մարդ զոհվել է:
«Ոստիկանությունը և անվտանգությանը ծառայությունները ոչ մի կրակոց չեն արձակել»,-ավելի ուշ հայտարարել է Խոջեսթեուրը՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: Այնուհետև հավելել է. «Մենք փաստեր ունենք, որ այս բախումների համար մեղավոր են հեղափոխության թշնամիները՝ Թաքֆիրի խմբավորումներն ու օտարերկրյա գործակալները»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում