Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում անցկացված արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն էր, որն ըստ սահմանված չափաբաժնի բաշխվեց երկու առաջնություններում 1-ից 30-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստների միջեւ:
«Chesspro.ru»-ի օգտատեր Jacob08-ը հաշվել է, թե հաջողակները երկու առաջնությունների հանրագումարով որքա՞ն գումար են վաստակել: Դրամական պարգեւներից անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ահա ովքեր են նրանք եւ որքան են վաստակել:
Լեւոն Արոնյան՝ $ 46.563
Տիգրան Լ. Պետրոսյան՝ $ 22.417
Հրանտ Մելքումյան՝$ 7.214
Էլինա Դանիելյան՝ $ 12.361
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ որքա՞ն գումար վաստակեց Ծառուկյանը կոնյակի վերջին խմբաքանակի վաճառքից… Թափներդ այդքա՞ն է հերիքում… Կամ մարդկանց եկամուտներն ինչու՞ եք հանրայնացնում… Նրան ոչ պատգամավոր են, ոչ էլ պետական պաշտոնիա… Այդ գումարներն էլ հարկատուների գրպանից չեն…