Դեկտեմբերի 31-ին, ժամը 07:39-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:10-ին Թբիլիսի քաղաքում՝ «Սուխոյ Մոստ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ՌԴ-ից Երևան քաղաք մեկնող «Mercedes Neoplan» մակնիշի 053 AC 61 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «Lada» մակնիշի RO 011 AL ավտոմեքենային. «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևորները մահացել են:
Զոհերի թվում հայեր չկան:
ՀՀ ԱԻՆ