Դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր, շոկ 3-րդ աստիճանի, սրտի աշխատանքի և շնչառության կանգ, մահ>> ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղաի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում
Դանակի հարվածով չեն մահանում… Հարվածից, հնարավոր է…