Էլ-Ռիադում (Սաուդյան Արաբիա) անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում Հայաստանի չորս ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 13 միավորով (21 տուր) զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:
Լիլիթ Գալոյանը 53-րդն է (10,5 միավոր), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդը` (10), Մարիա Գեւորգյանը՝ 71-րդը (9,5):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ