Սաուդյան Արաբիայի մայրաքաղքում՝ Էլ-Ռիադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 21 հնարավորից 14 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Կես միավոր պակաս վաստակեց եւ 7-րդ հորիզոնականով պայքարն ավարտեց Տիգրան Լ. Պետրոսյանը:
Մեր մյուս գրոսմայստերների արդյունքը. Հրանտ Մելքումյան՝ 15-րդ տեղ (13), Զավեն Անդրիասյան՝ 43-րդ (11,5), Սերգեյ Մովսիսյան՝ 74-րդ (10,5), Գաբրիել Սարգսյան՝ 95-րդ (9,5):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ