ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Չեքիջյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»,–ասված է նախագահի հրամանագրում:
Սիրելի ընթերցող,
Ինձ համար հերոսները կապելայի յուրաքանչյուր երգիչ, երգջուհիներն են…
Հարգանքներով,
Պետրոս
Շնորհավորում եմ …