Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը երկարաձգելու մասին:
Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Աղվան Հովսեփյանը 2014 թվականի մայիսին ստեղծված Քննչական կոմիտեի առաջին ղեկավարն է, մինչ այդ՝ 1998-2013 թվականներին որոշ ընդմիջումներով զբաղեցրել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը: