Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանին և Սամվել Ֆարմանյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին՝ «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»:
Վարդանյանը ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղարն է, Ֆարմանյանը՝ Հանրապետական խմբակցության անդամ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ «լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար»: