1in.am. Սիրիայի կառավարական բանակը դաշնակիցների աջակցությամբ «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայիններից ազատագրել է 8 բնակավայր Համա նահանգի հյուսիսային մասում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը Սիրիայում:
«Բանակին հրետանու աջակցությամբ հաջողվել է վերադարձնել Աթշան, Ալ-Համդանիա, Ալ-Սլումիա, Աբու-Օմար, Նասիրիա, Թիլյալ Զաաթարի, Մուրեք և Ջադվայյա գյուղերի և բնակավայրերի վերահսկողությունը»,- հայտնել է աղբյուրը:
Գործողության ժամանակ ոչնչացվել են գրոհայինների կրակային դիրքեր և նրանց տեխնիկան: